Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Պայքարից հրաժարված ազգը հիշեցնում է ապրելուց հրաժարված հիվանդի

Պայքարից հրաժարված ազգը հիշեցնում է ապրելուց հրաժարված հիվանդի
21.07.2025 | 10:19

Նիկոլ Փաշինյանի ազդարարած արշավանքն ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի այլևս դուրս է եկել փաստացի իրականացման փուլ:

Հայ Եկեղեցու դեմ այս արշավը պարզագրված է իր էությամբ։ Սա ոչ թե բարեփոխում է, այլ՝ ժխտում։ Սա ոչ թե ազատագրում է, այլ՝ օտարում։ Դա ազդարարել ու գլխավորում է այն անձը, ով տարիներ շարունակ կեղծ լիբերալ արժեքների քողի ներքո պայքար է մղում մեր արմատների, մեր պատմության, մեր սրբությունների դեմ՝ հանուն սեփական գոյությունը փրկելու ու երկարաձգելու, իսկ խորը բովանդակային իմաստով` հանուն արմատախիլ անելու մեր հոգևոր վերջին պատվարն ու պատմական հիշողության ամենավերջին շերտը։

Սա պատերազմ է մեր ինքնության դեմ։ Եվ ամենավտանգավորը հենց այն է, որ այդ պատերազմն ընթանում է մեր լռության պայմաններում։ Իսկ երբ մենք լռում ենք, նրանք քանդում են։ Երբ մենք անտարբեր ենք, նրանք հանձնում են` փշրելով ու հիմնահատակ անելով մեր վերջին ամրոցները։ Երբ մենք չենք դիմադրում, նրանք որոշում են մեր փոխարեն՝ թե ով ենք մենք, ինչի համար է մեր գոյութունը, և արդյոք արժանի՞ ենք ընդհանրապես շարունակվելու։

Ո՛վ հավատավոր հայ ժողովուրդ, ժամանակն է գիտակցել՝ սա մեր վերջի սցենարն է։ Սա այն պահն է, երբ հանրային ու ժողովրդական լռությունը հավասարազոր է հաշտության՝ սեփական կորստի հետ։ Սա այն կետն է, երբ պայքարից հրաժարված ազգը հիշեցնում է արդեն ապրելուց հրաժարված հիվանդի, որը որոշել է մեռնել՝ առանց վերջին անգամ պայքարելու։

Բայց արդյո՞ք դու իրավունք ունես դավաճանել քո ապագա սերունդներին, արդյո՞ք իրավունք ունես մեռնելու։ Ո´չ, քո հավատքի, քո հիշողության, քո ազգի անունից դու պարտավոր ես կանգնել, պաշտպանել ու չթողնել, որ աղանդավորական ոհմակը ու նրա ուղեղների ձևափոխման գործակալները վերացնեն քո հոգևոր վերջին ամրոցը։

Ոտքի կանգնիր, ով հայ ժողովուրդ. սա վերջն է:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 1669

Մեկնաբանություններ